Լրահոս

24.02.2010 17:11

Հայաստանում կայացա՞ծ է արդյոք վերլուծաբանների ինստիտուտը

Հայաստանում կայացա՞ծ է արդյոք վերլուծաբանների ինստիտուտը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե արդյոք Հայաստանում կայացա՞ծ է վերլուծաբանների ինստիտուտը, և ինչո՞ւ եթերից հաճախ երևացող վերլուծաբանների կանխատեսումները չեն իրականանում, պատասխանել է, թե վերլուծաբանների ինստիտուտը Հայաստանում նոր գաղափար է։

-Արդար լինելու համար ասեմ, որ վերլուծական կենտրոնների դերը չեզոք պետք է լինի հետազոտությունների առումով։ Մենք Հայաստանում ունենք որոշ վերլուծաբաններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական օրակարգը։ Այն, ինչ փորձում ենք մենք անել, օբյեկտիվ վերլուծություններ են, և երբեմն կառավարությունն ու ընդդիմությունը չեն հավանում դրանք, երբեմն էլ ընդդիմությունը հավանել է, իսկ կառավարույթունը՝ ոչ,-նշել է նա։

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ պետք է վերլուծություններ անելիս մտածել հասարակության, այլ ոչ թե անձերի մասին։

-Հայաստանը փորձում է անկախ լինել աշխարհում, բայց դեռ չի սկսել այդ գործընթացը։ Մենք հիմա նոր ժամանակաշրջան ենք գնում, որտեղ կարևոր չէ՝ Հայաստանի իշխանությունն ովքեր կլինեն, կարևոր չէ՝ կուզե՞ն, թե՞ ոչ, վերջապես կհասկանա օբյեկտիվ վերլուծության կարևորությունը,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։