Քաղաքական

24.02.2010 16:56


Ա. Ռուստամյան. «Թուրքերն ամեն ինչ անում են, որպեսզի ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ ընկնի հայ–թուրքականից»

Ա. Ռուստամյան. «Թուրքերն ամեն ինչ անում են, որպեսզի ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ ընկնի հայ–թուրքականից»

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ է նշանակում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումների ակտիվությունը, և հատկապես այն, որ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխությունն այդքան անհետաձգելի կերպով դրվեց քննարկման, չի՞ նշանակում, որ փորձ է արվում խուսափել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ քննարկումներից։

-Միանշանակ է, որ երկու կողմերի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մրցակցություն է գնում, թե որ գործընթացը որից առաջ ընկնի։ Բնականաբար, թուրքերն ամեն ինչ անում են, որպեսզի ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ ընկնի հայ-թուրքականից,-ասել է Արմեն Ռուստամյանը։

«Դրան չե՞ն նպաստում մեր իշխանությունները» հարցին ԱԺ պատգամավորը պատասխանել է.

-Չեմ կարծում, որ իշխանությունները դրան նպաստելու քայլ կատարեն, որովհետև դա ամբողջությամբ կարձանագրի արտաքին քաղաքականության իրենց ֆիասկոն։ Դա հիմնական զսպող հանգամանքն է այսօր, դժբախտաբար՝ միակ հիմնական։ Գոնե առնվազն այն հանգամանքը, որ թուրքերը պահանջում են ղարաբաղյան հարցի լուծումն ավելի առաջ, քան սահմանների բացումը, ուղղակի ցույց է տալիս, որ այս արձանագրություններն ինքնին անիմաստ էին։ Եթե պետք է Ղարաբաղի հարցով սահմանները բացվեին, այս արձանագրությունների իմաստը ո՞րն էր։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը