Քաղաքական

09.07.2018 13:18


ԵԿՄ համագումարը կկայանա սեպտեմբերին (տեսանյութ)

ԵԿՄ համագումարը կկայանա սեպտեմբերին (տեսանյութ)

Երկրապահ կամավորների միության համագումարը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Նրա խոսքով` համագումարը հետաձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով:

«Քանի որ ԵԿՄ դրամական հաշիվները արգելանքի տակ են, մենք որոշեցինք անցկացնել համագումարը սեպտեմբերի սկզբին: Նախաձեռնող խումբ ենք ստեղծելու, և ԵԿՄ անդամներից ով կցանկանա, կարող է մասնակցել նախաձեռնող խմբի աշխատանքներին»,-ասաց նա:

Անդրադառնալով օրեր առաջ Աշտարակի ձորում անցկացված ԵԿՄ վարչության ինքնաբուխ հավաքին, որի արդյունքում որոշվեց ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը, Հայրապետյանն ասաց, որ ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանին առաջադրելու որոշումն իրենն է եղել և դա ընդունվել է միաձայն:

«Արամ Սարգսյանն ասաց, եթե համագումարը կայացնի որոշում, ինքը չի մերժի»,-հավելեց Հայրապետյանը:

Նա հերքեց լուրերը, որ ԵԿՄ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել են նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը