Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է․
Մեծարգո´ պարոն վարչապետ, տևական ժամանակ է, ինչ ուժային որոշ կառույցներ ինձ հետ կապ չունեցող գործերով կանչում են հարցաքննությունների և հրավիրում են դատարան։
Անկեղծ ասած՝ տպավորություն է, կարծես՝ նրանք անում եմ ամեն հնարավոր բան` Ձեզ հաճոյանալու համար և փորձում են ստեղծել լավ աշխատանքի պատրանք։ Հավաստիացնում եմ, որ ոչ մի գործով, իսկ ավելի կոնկրետ Մասիսում տեղի ունեցած վեճին իմ մասնակցության մասով որևէ կապ չեմ ունեցել, ասեմ ավելին՝ ջանք չեմ խնայել որպեսզի հաշտեցնեմ կողմերին ու դա հնարավոր է պարզել Ձեզ հասու լիազորությունների շրջանակներում, ուստի խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել իրավապահ համակարգի որոշ օղակների գործունեությանը ու պահանջել աշխատել ոչ թե ձևի, այլ բովանդակության համար և չխաթարել համայնքի ղեկավարի` իմ պարտականությունների պատշաճ կատարումը:
Մասիսի քաղաքապետի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Մասիս համայնքի ղեկավար` Դավիթ Համբարձումյան։