Քաղաքական

06.07.2018 18:09


«Դեդ»-ը տեղափոխվել է հիվանդանոց

«Դեդ»-ը տեղափոխվել է հիվանդանոց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը, կալանավայրից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել է ձախ վերջույթների սուր թրոմբոզ։ Հենց այդ պատճառով էլ նա չէր բերվել դատարան։

Դատական նախորդ նիստն էլ հետաձգվել էր, քանի որ խմբի անդամներից Արամ Հակոբյանն էր տեղափոխվել բժշկական կենտրոն։ Այսօր նա, չնայած առողջական խնդիրներին, ներկայացել էր դատարան․ «Առանց բժիշկների համաձայնության այստեղ է, թեեւ ստացիոնար բուժում պետք է ստանա։ Նա շատ ծանր է տարել, որ իր չներկայանալու պատճառով ընկերների խափանման միջոցները փոխելու հարցի քննությունը հետաձգվել է»,-դիմելով դատավոր Արշակ Վարդանյանին՝ ասաց պաշտպան Տիգրան Եգորյանը։

Դատավորը որոշեց այսօր առանց Մարտիրոս Հակոբյանի ներկայության նիստ անցկացնել եւ բավարարել պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը՝ Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի առողջական վիճակի հետ նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար, արդյոք նման առողջական խնդիրներ ունեցող անձինք կարող են գտնվել կալանքի տակ։ Նախորդ նիստին նմանատիպ միջնորդություններով հանդես էին եկել Վարդան Գերավետյանի եւ Թորոս Թորոսյանի պաշտպանները։

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը