Լրահոս

24.02.2010 15:22


Ա. Ռուստամյան. «Եթե դա օր առաջ տապալվի, մեր շահերից է բխում»

Ա. Ռուստամյան. «Եթե դա օր առաջ տապալվի, մեր շահերից է բխում»

«7օր»-ն արդեն տեղեկացրել է, որ Դաշնակցություն խմբակցությունը կողմ է քվեարկել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին, ինչպես նաև նույն օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը 24 ժամվա ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին ԱԺ որոշմանը։

Տեղեկացրել ենք նաև, որ ՀՅԴ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում էր խնդրել՝ կողմնորոշվելու համար, թե ինչպես քվեարկի։

«Ինչո՞վ է բացատրվում կողմ քվեարկելու տրամաբանությունը» «7օր»-ի հարցին ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը պատասխանել է, թե այդ տրամաբանությունը շատ հստակ է.

-Իհարկե, քայլը բավարար չէ մեր պատկերացրած լուծումները տալու համար, որ Ազգային ժողովն այս գործընթացում ձեռք բերի լուրջ դերակատարություն, սակայն քայլն ինքնին անհրաժեշտ է։ Եթե գործադիրը կամ նախագահը որոշում են, որ գործընթացից դուրս գան, և դրա համար իսկապես օրենսդրական հիմնավոր դաշտ է անհրաժեշտ, չեմ կարծում, որ դաշտ չտալը տրամաբանական է։ Եթե դա օր առաջ տապալվի, մեր շահերից է բխում։ Բնականաբար, այդ հնարավորությունը չտալը կնշանակի, որ մենք ինչ-որ տեղ չնպաստեցինք, որ օր առաջ երկիրն այս վտանգավոր գործընթացը կասեցնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը