Քաղաքական

06.07.2018 13:57


Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող Սաշիկ Սարգսյանի որդուն չեն կալանավորել

Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող Սաշիկ Սարգսյանի որդուն չեն կալանավորել

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդիներից Հայկ Սարգսյանը կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ։ Օրերս նա և Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ լքեցին Թումանյան 11 հասցեում գտնվող իրենց բնակարանը, որտեղ ԱԱԾ-ն ժամեր շարունակ խուզարկություն էր իրականացնում։ Ավելի ուշ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ իրենց մոտ է տեղափոխվել միայն Ալեքսանդր Սարգսյանը, իսկ Հայկ Սարգսյանը մեկ այլ գործով ներկայացել է վարույթ իրականացնող մարմին։

Ինչպես Factor.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին․ «Անձը ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում տուժողի հետ առերես հարցաքննություն, որից հետո նրա նկատմամբ, որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»։

Ի դեպ, Հայկ Սարգսյանի դեմ 11 տարի անց հաղորդում է ներկայացրել Դավիթ Սիմոնյանը, որը պնդել է, թե Հայկ Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սպառնացել է սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին:

Նշենք նաև, որ Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել, իսկ նրա մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի նկամտմամբ հետախուզում է հայտարարվել։

Այս խորագրի վերջին նյութերը