Լրահոս

24.02.2010 15:18


Կառավարությունը կնկարի՞ տնտեսական աճը

Կառավարությունը կնկարի՞ տնտեսական աճը

2010թ. համար տնտեսական կանխատեսումներ անելիս Հրանտ Բագրատյանն ասել է, որ ռեալ տնտեսական աճ չի լինելու. կառավարությունն այդ աճը մոգոնելու և նկարելու է՝ ասելու համար, որ առաջ է գնում։ Սակայն այդ հարցը Հրանտ Բագրատյանին այդքան էլ չի հուզում. «Ինձ ավելի շատ հուզում է այն, որ Ադրբեջանում է 15% տնտեսական աճ սպասվում։ Մենք արդեն տարբեր քաշային կարգերում ենք»։

Նա նաև նշել է, որ կառավարությունը կպակասեցնի ինֆյլացիան, ինչը միշտ անում են, սակայն նրանց չի հաջողվի խուսափել սղաճից։ Իրական սղաճը նրա կարծիքով կանցնի 10%-ը։ Փորձ կարվի պահել կուրսը, որը, Հ. Բագրատյանի կարծիքով, մինչև մայիս կլինի 450-460.

-Հնարավոր է՝ այդքան չլինի, քանի որ կառավարությունը դրսից գումար է վերցնում այդ կուրսը ֆինանսավորելու համար, ինչո՞ւ՝ չգիտեմ,- ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը