Հրայր Թովմասյանն առաջիկայում չի պատրաստվում հրաժարական տալ
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն առաջիկայում չի պատրաստվում հրաժարական տալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում Թովմասյանը վստահեցրեց. օրակարգում նման հարց չկա: «Եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաև դատական իշխանությունը, ապա Սահմանադրության մեջ ինչ-որ բան այնպես չի գրված»,-պարզաբանեց նա:
Թովմասյանի խոսքով՝ դատարաններում դատավորներ կան, ովքեր նշանակված են ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից, և պաշտոնավարում են, սակայն երբեք ոչ մեկի մոտ հարց չի առաջացել, որ այդ դատավորները պիտի փոխվեն:
«Դատական իշխանության առանձնահատկությունը հենց դրանում է կայանում, որ ինքը քաղաքական պրոցեսներից դուրս է և ինքը քաղաքական իշխանության փոփոխության հետ չի փոխվում: Եթե պիտի փոխվի, ապա ինքը անկախ չի, եթե ամեն անգամ տվյալ պահի քաղաքական իշխանությունը պիտի որոշի, ապա դատական իշխանությունը անկախ չի:Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են հստակ հիմքեր»,-ընդգծեց Հրայր Թովմասյանը: