Քաղաքական

05.07.2018 12:28


Սաշիկ Սարգսյանը դեռ ԱԱԾ-ում է

Սաշիկ Սարգսյանը դեռ ԱԱԾ-ում է

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը դեռևս գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)։ Թե արդյոք նա ձերբակալվա՞ծ է, առայժմ ԱԱԾ-ն չի մանրամասնում: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Նկատենք, բերման ենթարկելուց հետո երեք ժամ անց պետք է հստակեցվի անձի կարգավիճակը՝ նա կա՛մ պետք է ձերբակալվի, կա՛մ նրան պետք է ազատ արձակեն։

Երեկ մոտ 9 ժամ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն իրականացրեցին Ալեքսանդր Սարգսյանի տանը, որից հետո նա, ինչպես նաև նրա որդին՝ Հայկ Սարգսյանը բերման ենթարկվեցին։ ԱԱԾ-ն խոստացավ ավելի ուշ մանրամասներ հաղորդել և տեսանյութ տրամադրել։

Այս խորագրի վերջին նյութերը