Քաղաքական

05.07.2018 12:19


Լյովա Սարգսյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել՝ նա մնում է կասկածյալի կարգավիճակում․ ՀՔԾ

Լյովա Սարգսյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել՝ նա մնում է կասկածյալի կարգավիճակում․ ՀՔԾ

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը շարունակում է մնալ կասկածյալի կարգավիճակում: Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ), նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, Լյովա Սարգսյանը և նրա զավակներն ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու գործով ներգրավվել են որպես կասկածյալներ: Մասնավորապես, ըստ Պետեկամուտների կոմիտեի, նրանք օրենքով սահմանված կարգով չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները, որոնք կազմում են մոտ 7 միլիոն դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը