Այս կեղծ թեզի արծարծումից նաև պատվիրված «գաղափարական դիվերսիայի» հոտ է գալիս
Ուրեմն, այս վերջերս մի այսպիսի դիսկուրս է ակտիվացել, թե «Հայաստանում պատերազմի հերոսները հետագայում խնդիրներ են ստեղծել երկրի համար»:
Այս կեղծ թեզի արծարծումից նաև պատվիրված «գաղափարական դիվերսիայի» հոտ է գալիս: Իրականում Հայաստանում չկա գեթ մեկ քիչ թե շատ լուրջ խնդիր, որ հարուցված լինի պատերազմից վերադարձած հերոսների կողմից: Արցախի պատերազմին մասնակցել են թե՛ «ֆիդայիներ», և թե՛ «համիդիյեներ»: Մենք պատերազմը հաղթեցինք այն պատճառով, որ «ֆիդայիները» որակական քանակություն էին: «Համիդիյեները», որոնց պատերազմի մասնակցության հիմնական մոտիվացիան արկածախնդրությունը և թալանն էր, պրոբլեմատիկ են եղել թե՛ պատերազմի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում: «Համիդիյեներին» սեփական շահի համար որպես պատերազմի հերոսներ է «փաթեթավորել» վառոդի հոտը չառած քաղաքական ղեկավարությունը:
Այնպես որ, ախպոր պես, հայոց քշատրիաներին (ռազմիկներին) հանգիստ թողեք:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից