Էրդողանն ակնարկել է, որ Թուրքիայում մահապատիժը կամաց-կամաց կվերականգնվի (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է պատահել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է նախագահական նստավայր:
Երբ Թուրքիայի նախագահը պատրաստվել է մտնել նստավայր, մուտքի մոտ նրան դիմավորել է մի կին, ով Էրդողանից պահանջել է, որ երկրում վերականգնվի մահապատիժը։
Ի պատասխան քաղաքացու պահանջին՝ Էրդողանն ասել է. «Կամաց-կամաց։ Մահապատժի գործը այնքան էլ հեշտ չէ: Դեռ սահմանադրական օրենքի անհրաժեշտություն կլինի»։
Հիշեցնենք, որԹուրքիայում վերջին անգամ մահապատժի դատավճիռ է իրականացվել 1984 թվականին: 2004 թվականի մայիսին մահապատիժը հանվել է պատժատեսակների ցանկից՝ ԵՄ-ի անդամակցության համար պահանջվող չափանիշներին համապատասխանելու համար:
Էրդողանն ակնարկել է, որ Թուրքիայում մահապատիժը կամաց-կամաց կվերականգնվի (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է պատահել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է նախագահական նստավայր:
Երբ Թուրքիայի նախագահը պատրաստվել է մտնել նստավայր, մուտքի մոտ նրան դիմավորել է մի կին, ով Էրդողանից պահանջել է, որ երկրում վերականգնվի մահապատիժը։
Ի պատասխան քաղաքացու պահանջին՝ Էրդողանն ասել է. «Կամաց-կամաց։ Մահապատժի գործը այնքան էլ հեշտ չէ: Դեռ սահմանադրական օրենքի անհրաժեշտություն կլինի»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին անգամ մահապատժի դատավճիռ է իրականացվել 1984 թվականին: 2004 թվականի մայիսին մահապատիժը հանվել է պատժատեսակների ցանկից՝ ԵՄ-ի անդամակցության համար պահանջվող չափանիշներին համապատասխանելու համար:
Աղբյուրը՝ ermenihaber.am