Փաստաբան․ «Հայաստան» հիմնադրամի տնօրենի գործողությունների վերաբերյալ տարածված հաղորդագրությունը մեղմ ասած իրականությունից հեռու է
Խրախճանքներդ մի փոքր հարամեմ, բայց պարզվեց, որ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գործողությունների վերաբերյալ տարածված հաղորդագրությունն ինչքան էլ ահասառսուռ էր, սակայն մեղմ ասած իրականությունից հեռու։
Պարզվեց` Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել, հիմնադրամի անվամբ բացված վարկային գծի բանկային քարտից կատարել են վճարումներ, այդ թվում Ա.Վարդանյանի անձնական կարիքների համար, որոնք սահմանված ժամկետում (օրերի ընթացքում) իր իսկ միջոցներից վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին, ու ոչ հիմա, այլ հենց ընթացքում։
Արդյունքում` Հայաստան համահայկական հիմնադրամին, կամ այն բանկին, որի միջոցներն են օգտագործվել, պատճառվել է 0 դրամի նյութական վնաս։ Անձնական կարիքների համար ծախսվել է սփյուռքահայերի հավաքած գումարներից 0 դրամ։
Իսկ թե ինչքան վնաս պատճառեցին երեկվա հաղորդագրությունները Հայաստան համահայկական հիմնադրամին, դատեք ինքներդ։
Հ.Գ. անձնական միջոցներով խաղադրույքներ կատարելը լավ բան է, թե ոչ, յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, բայց դա խաղադրույք կատարողի անձնական գործն է։
Փաստաբան․ «Հայաստան» հիմնադրամի տնօրենի գործողությունների վերաբերյալ տարածված հաղորդագրությունը մեղմ ասած իրականությունից հեռու է
Խրախճանքներդ մի փոքր հարամեմ, բայց պարզվեց, որ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գործողությունների վերաբերյալ տարածված հաղորդագրությունն ինչքան էլ ահասառսուռ էր, սակայն մեղմ ասած իրականությունից հեռու։
Պարզվեց` Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել, հիմնադրամի անվամբ բացված վարկային գծի բանկային քարտից կատարել են վճարումներ, այդ թվում Ա.Վարդանյանի անձնական կարիքների համար, որոնք սահմանված ժամկետում (օրերի ընթացքում) իր իսկ միջոցներից վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին, ու ոչ հիմա, այլ հենց ընթացքում։
Արդյունքում` Հայաստան համահայկական հիմնադրամին, կամ այն բանկին, որի միջոցներն են օգտագործվել, պատճառվել է 0 դրամի նյութական վնաս։
Անձնական կարիքների համար ծախսվել է սփյուռքահայերի հավաքած գումարներից 0 դրամ։
Իսկ թե ինչքան վնաս պատճառեցին երեկվա հաղորդագրությունները Հայաստան համահայկական հիմնադրամին, դատեք ինքներդ։
Հ.Գ. անձնական միջոցներով խաղադրույքներ կատարելը լավ բան է, թե ոչ, յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, բայց դա խաղադրույք կատարողի անձնական գործն է։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից