Ինչո՞ւ է Ռիչարդ Կիրակոսյանը փոխել հայ–թուրքական գործընթացի վերաբերյալ իր տեսակետը
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունները միակ խնդիրն է, որտեղ ռուսները, ամերիկացները և եվրոպացիները համաձայն են միմյանց հետ։
-Բոլոր սպասումներն ու պահանջները կապված են Թուրքիայի հետ։ Հայաստանն այլևս ոչինչ չի կարող անել և չպետք է ոչինչ անի։ Եթե Թուրքիան այս հնարավորությունը բաց թողնի, նա գին պետք է վճարի, իսկ թե ինչ գին, դեռ պետք է տեսնենք։ Մարդիկ, ովքեր կարող են պատասխանել՝ արձանագրությունները կվավերացվե՞ն, թե՞ ոչ, թուրքերն են։ Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ Թուրքիան վերջնական որոշում չի կայացրել և չի էլ որոշել, թե ի՞նչ է ուզում Հայաստանից։ Հայաստանը բավական ուժեղ դիրքերում է, որովհետև Թուրքիան է, որ սխալներ է գործում,-նշել է նա։
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով՝ արձանագրությունների վավերացումն ու սահմանների բացումը կապված են Թուրքիայի ներքին քաղաքականության հետ։
-Շատ հնարավոր է, որ գործընթացը սառեցվի։ Հայաստանի համար արձանագրությունների խնդիրը շատ կարևոր է, իսկ Թուրքիայի համար դա բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է՝ Կիպրոսի խնդիր, քրդեր։ Թուրքերը պետք է որոշեն՝ ո՞րն է առաջնահերթ։ Դեռ չեն որոշել և ձգձգում են արձանագրությունները,-նշել է նա։
Այն հարցին, թե ի՞նչ շահեց Հայաստանը այս գործընթացից, նա պատասխանել է, թե Հայաստանի համար երկու կարևոր հաղթանակ կա։
-Առաջինը վերաբերում է նրան, որ Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները վատացան, որն այս գործընթացի արդյունքն է։ Եվ երկրորդ՝ Ղարաբաղը դուրս եկավ արձանագրություններց, և դա շատ կարևոր է։ Պետք է աշխատել այն ուղղությամբ, որ թույլ չտանք՝ Թուրքիան կամ որևէ մեկը նորից կապեն այս գործընթացները,-նշել է Ռիչարդ Կիրակոսյանը։
Նկատենք սակայն, որ ընդամենը երկու ամիս առաջ մամլո ասուլիսի ժամանակ Ռ. Կիրակոսյանը անվստահություն էր հայտնել մեր արտաքին քաղաքականության նկատմամբ և թերահավատորեն էր վերաբերվում հայ-թուրքական ողջ գործընթացին։ Հարցին, թե ուղիղ երկու ամիս առաջ միանգամայն այլ կարծիքներ էր արտահայտում ու այս գործընթացին թերահավատորեն էր վերաբերվում, ինչն է պատճառը, որ այժմ իր կածիքի մեջ այսքան մեծ փոփոխություն կա, Կիրակոսյանը պատասխանել է, թե վերլուծաբանն ամեն օր պետք է սովորի ու վերլուծի։
-Ես ուզում եմ մնալ իբրև չեզոք և լավ վերլուծաբան։ Ես ամեն օր սովորում և վերլուծում եմ, և այս երկու ամսվա մեջ, երբ գնացի Թուրքիա ու ուսումնասիրեցի, տեսակետս փոխեցի,-նշել է նա։

Հեղինե Հարությունյան