Քաղաքական

04.07.2018 11:54


Եթե սայթաքելով այդպիսի մարմնական վնասվածք են ստանում, յուրաքանչյուր երրորդ մարդ նման վնասվածքներով էր ման գալու. Օսիպյան (տեսանյութ)

Եթե սայթաքելով այդպիսի մարմնական վնասվածք են ստանում, յուրաքանչյուր երրորդ մարդ նման վնասվածքներով էր ման գալու. Օսիպյան (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը չի կարծում, որ իրականությանը համապատասխանում է «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի տուժողի կնոջ հայտարարությունն այն մասին, որ իր ամուսինը սայթաքելու ու ընկնելու հետևանքով է վնասվածքներ ստացել:

«Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, այդ դեպքում հանրապետությունում յուրաքանչյուր երրորդ մարդ նման վնասվածքներով էր ման գալու: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ոստիկանության պետը:

«Այսինքն` ոստիկանությունը պնդո՞ւմ է ծեծի հատկանիշները»,- հարցին Օսիպյանը պատասխանեց. «Առաջին օրը մենք դա ամրագրել ենք տուժողի հաղորդման հիման վրա: Հենց տուժողն է հայտարարել այդ մասին»:

Այս խորագրի վերջին նյութերը