Քաղաքական

04.07.2018 11:13


Որևէ անձի հարցաքննության կանչելու կաշկանդվածություն չունենք. ՀՔԾ պետ (տեսանյութ)

Որևէ անձի հարցաքննության կանչելու կաշկանդվածություն չունենք. ՀՔԾ պետ (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է որպես վկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Սեյրան Օհանյանը հարցաքննվել է որպես վկա: Այս պահին չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել և մեր հետագա քայլերի մասին խոսել: Այն, ինչ կատարվում է այս քրեական գործով և, ընդհանրապես, ՀՔԾ վարույթի բոլոր քրեական գործերով տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի քննությանը»,-ասաց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀՔԾ պետը հաստատեց, որ վերջինս երկրից բացակայում է: Մեղադրյալին հայտնաբերելու քայլերի մասին հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց. «Չեմ կարող գաղտնազերծել մեր գործությունների հաջորդականությունը և բացահայտել դրանք ողջ ծավալով»:

ՀՔԾ պետը հաստատեց, որ հարցաքննության հրավիրելու ծանուցում է ուղարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա հրավիրվել է որպես վկա:

«Հրավիրվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևիցե տվյալ հայտնել մարտի 1-ի հետ կապված: Որևիցե կաշկանդվածություն, կապված անունների կամ զբաղեցրած պաշտոնների հետ, չկա»,-եզրափակեց Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը