Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում։NEWS.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց այս տեղեկությունը:
Նա, սակայն, չցանկացավ պատասխանել այլ հարցերի, միայն նշեց, որ մեկ շաբաթ առաջ ստացել է ծանուցագիրը եւ ներկայացել քննչական մարմին։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։
«Իրավական գործընթացներ են, որեւէ բան չեմ տեսնում»,-ասաց Սեյրան Օհանյանը: Նա չցանկացավ մեկնաբանել նաեւ Միքայել Հարությունյանին այս գործում որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը:
Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում։ NEWS.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց այս տեղեկությունը: