Քաղաքական

03.07.2018 16:56


Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության (լրացված)

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության (լրացված)

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով հարցաքննության է հրավիրվել. նրան ծանուցում է ուղարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում է իրավապահ համակարգի վստահելի աղբյուրը:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

***

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ժամը 17։00-ի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության հրավիրվելու ծանուցում չի ստացել։

Սողոմոնյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ:

Այս խորագրի վերջին նյութերը