ԱԽ գրասենյակում հյուրընկալեցի ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Այսօր, ԱԽ գրասենյակում հյուրընկալեցի ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում, երկուստեք վերահաստատեցինք հայ-ռուսական հարաբերություններում վստահության բարձր մակարդակի առկայությունն ու այն ոչ միայն պահպանելու, այլև շարունակաբար խորացնելու հանձնառությունը: Համակարծիք էինք, որ մեր երկու երկրների հարաբերություններում առկա է լրացուցիչ ներուժ և մեր առաքելությունն է տնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար և մշակութային համագործակցության ընդլայնման միջոցով այդ ներուժը հետևողականորեն լրացնելը, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանը: Դեսպան Կոպիրկինը գոհունակությամբ մատնանշեց, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից հայ-ռուսական ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների շարունակականության ապահովումը: Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում:
ԱԽ գրասենյակում հյուրընկալեցի ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Այսօր, ԱԽ գրասենյակում հյուրընկալեցի ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին:
Հանդիպման ընթացքում, երկուստեք վերահաստատեցինք հայ-ռուսական հարաբերություններում վստահության բարձր մակարդակի առկայությունն ու այն ոչ միայն պահպանելու, այլև շարունակաբար խորացնելու հանձնառությունը:
Համակարծիք էինք, որ մեր երկու երկրների հարաբերություններում առկա է լրացուցիչ ներուժ և մեր առաքելությունն է տնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար և մշակութային համագործակցության ընդլայնման միջոցով այդ ներուժը հետևողականորեն լրացնելը, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանը:
Դեսպան Կոպիրկինը գոհունակությամբ մատնանշեց, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից հայ-ռուսական ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների շարունակականության ապահովումը:
Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից