Քաղաքական

01.07.2018 15:01


ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ, նշեց. «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»:

Նրա խոսքով՝ բոլորի աշխատանքում թերացումներ կան, և դատախազությունն ամեն օր իր աշխատանքը ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժետություն ունի:

«Մեզ համար անչափ կարևոր է նկատել մեր սխալները և թերությունները ու դրանց ուղղման ուղղությամբ ձերնարկել գործուն քայլեր»,-ասաց Դավթյանը և հավելեց, որ հանրությունը դրա ականատեսը կլինի, և դա շարունակական բովանդակություն է ունենալու:

ՀՀ գլխավոր դատախազը շատ ոգևորված է Հայաստանի հասարակության խիստ պատրաստակամության և աջակցության համար: «Դա շատ կարևոր է: Մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային աջակցությունից»,- ընդգծեց Դավթյանը:

Այս խորագրի վերջին նյութերը