Կարծիք

29.06.2018 23:50


Մեր բանկային համակարգը կեղտոտ փողերի լվացքատուն է եղել

Մեր բանկային համակարգը կեղտոտ փողերի լվացքատուն է եղել

Էլի հարց է առաջանում, թե բանկերն ինչպե՞ս են միլիոնավոր դոլարների հասնող ավանդ ընդունել ու գումարի ծագման աղբյուրը օրենքի համապատասխան չեն ճշտել։

Եթե այդ երևույթը մասսայական է եղել, ապա մեր բանկային համակարգը կեղտոտ փողերի լվացքատուն է եղել։ ՀՀ Կենտրոնական բանկը բացատրություն չունի տալո՞ւ։

***

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության նշվում է, որ ավելի քան 7 մլն դոլարի ավանդի պայմանագրեր են գտել Նարեկ Լևոնի (Լյովայի) Սարգսյանի տանը, ում հայրը Լյովա Ազատի Սարգսյանն է։ Վերջինս Սերժ Ազատի Սարգսյանի եղբայրն է։

Սակայն նախկինում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնված Սերժ Սարգսյանի եղբոր որդի Նարեկ Սարգսյանը նշվում էր որպես Ալեքսանդր Ազատի Սարգսյանի որդի։

Հիմա՝ կա՛մ Լևոն Ազատի Սարգսյանը ևս Նարեկ Սարգսյան ունով որդի ունի կա, կա՛մ ինչ-որ բան խառնում են։

***

Եթե դուք անցյալում վարկ եք վերցրել՝ մեծ է հավանականությունը, որ այդ վարկը ձեզ տրամադրել են Սերժի Վաչոյի, Սերժի եղբոր տղայի՝ բանկերում դրած կասկածելի ծագում ունեցող միլիոնավոր դոլարների հասնող ավանդներից։ Բնականաբար, այդ վարկից բաձր տոկոսներ եք վճարել, որի մի մասը գնացել է, օրինակ, Սերժի Վաչոյի գրպանը։
ՀՀ կենտրոնական բանկն այս առումով բան չունի ասելո՞ւ։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը