Այն, ինչ կատարվեց Հայաստանում, գնահատման կարիք ունի:
Գնահատականը բավականին հստակ է` որդիների ապստամբություն ընդդեմ հայրերի: Ու պատահական չէր, որ ապստամբության ժամանակ Բաղրամյան 26-ի` Սերժ Սարգսյանի աշխատակազմի աշխատակիցներից շատերը պատուհանից դիտում էին իրենց որդիներին` բարիկադների մյուս կողմում:
Որդիները չեն ցանկանում ապրել այնպես, ինչպես իրենց հայրերն են ապրում:
Սակայն կա մի խնդիր, իրենք պատկերացում չունեն, թե ինչպես են ուզում ապրել` ընդամենը բացել են Պանդորայի արկղը: Ամենացավալին այն կլինի, եթե հանկարծ պարզվի, որ իրենք իրենց հայրերից առանձնապես շատ չեն տարբերվում:
***
Կեղծ Օրակարգ ------------------------------
1. Եթե ընտրական օրենքսգիրքը փոխվում է նրա համար, որ ընտրակեղծիքներ չլինեն, ապա դա խաբեություն է, որովհետև ընտրությունները կարող են կեղծվել միմիայն մեկ դեպքում` երբ գործող իշխանությունը դա ցանկանում է: Եթե չի ցանկանում, ապա ամենավատ օրենսգրքով էլ ընտրությունները չեն կարող կեղծվել: Այստեղ ընդամենը կառավարության ցանկությունը բավական է: Ոստիկանությունն արդար ընտրությունը կապահովի, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողն էլ չի համարձակվի գոնե մեկ ձայն սխալ գրանցել: Եթե նման ցանկություն կառավարությունը չունենա, ապա ցանկացած օրենսգրքով էլ կկեղծվի:
2. Եթե Ընտրական Օրենսգրքի «քաղաքական» հատվածն է փոփոխվում, օրինակ` տարածքային ցուցակները, ապա պետք է ներկայացվի քաղաքական հայեցակարգը, ինչում ՀԿ-ներն ու «հանձնաժողովները» լիազորված չեն:
-------- Մի խոսքով, ինքնաբավարարող զբաղմունք հանուն ինքնաբավարարման:
Որդիների ապստամբությունն ընդդեմ հայրերի
Այն, ինչ կատարվեց Հայաստանում, գնահատման կարիք ունի:
Գնահատականը բավականին հստակ է` որդիների ապստամբություն ընդդեմ հայրերի: Ու պատահական չէր, որ ապստամբության ժամանակ Բաղրամյան 26-ի` Սերժ Սարգսյանի աշխատակազմի աշխատակիցներից շատերը պատուհանից դիտում էին իրենց որդիներին` բարիկադների մյուս կողմում:
Որդիները չեն ցանկանում ապրել այնպես, ինչպես իրենց հայրերն են ապրում:
Սակայն կա մի խնդիր, իրենք պատկերացում չունեն, թե ինչպես են ուզում ապրել` ընդամենը բացել են Պանդորայի արկղը: Ամենացավալին այն կլինի, եթե հանկարծ պարզվի, որ իրենք իրենց հայրերից առանձնապես շատ չեն տարբերվում:
***
Կեղծ Օրակարգ
------------------------------
1. Եթե ընտրական օրենքսգիրքը փոխվում է նրա համար, որ ընտրակեղծիքներ չլինեն, ապա դա խաբեություն է, որովհետև ընտրությունները կարող են կեղծվել միմիայն մեկ դեպքում` երբ գործող իշխանությունը դա ցանկանում է: Եթե չի ցանկանում, ապա ամենավատ օրենսգրքով էլ ընտրությունները չեն կարող կեղծվել: Այստեղ ընդամենը կառավարության ցանկությունը բավական է: Ոստիկանությունն արդար ընտրությունը կապահովի, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողն էլ չի համարձակվի գոնե մեկ ձայն սխալ գրանցել:
Եթե նման ցանկություն կառավարությունը չունենա, ապա ցանկացած օրենսգրքով էլ կկեղծվի:
2. Եթե Ընտրական Օրենսգրքի «քաղաքական» հատվածն է փոփոխվում, օրինակ` տարածքային ցուցակները, ապա պետք է ներկայացվի քաղաքական հայեցակարգը, ինչում ՀԿ-ներն ու «հանձնաժողովները» լիազորված չեն:
--------
Մի խոսքով, ինքնաբավարարող զբաղմունք հանուն ինքնաբավարարման:
Ստեփան Դանիելյանի ֆեյբուքյան էջից