Նախկին ոստիկանապետի անվտանգության ծառայության պետի եղբայրը և մյուսներն ազատ արձակվեցին
Էրեբունիում անչափահասին ծեծելու գործով կալանքի տակ գտնվող 4 անձինք, այդ թվում նաև՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, գրավով ազատ են արձակվել։
Դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել է գրավով:
Նշենք, որ հուլիսի 25-ին 4 անձանց՝ Գագիկ Ազարյանի, Սարգիս Բաղդասարյանի, Սարգիս Հակոբյանի և Վլադիմիր Մխիթարյանի վերաբերյալ քրեական գործը մուտք է եղել դատարան և մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Արթուր Մկրտչյանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. ապրիլի 20-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, այդ թվում՝ որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ։
Գագիկ Ազարյանին, Սարգիս Բաղդասարյանին և Վլադիմիր Մխիթարյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Սարգիս Հակոբյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող մահակի գործադրմամբ։

Աղբյուր` Փաստինֆո