Հունիսի 26-ին, ժամը 23:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորը՝ Ն. Բ.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: