Քաղաքական

26.06.2018 11:25


Ինչո՞ւ ոստիկանությունն ազատ արձակեց Սաշիկ Սարգսյանին․ Աշոտ Ահարոնյանը պարզաբանում է

Ինչո՞ւ ոստիկանությունն ազատ արձակեց Սաշիկ Սարգսյանին․ Աշոտ Ահարոնյանը պարզաբանում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով հունիսի 25-ին բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից, մի քանի ժամ անց ազատ է արձակվել։

Թե ինչու է ոստիկանությունը նրան մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակել, Factor.am-ը փորձեց պարզել ոստիկանությունից։ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հարցին ի պատասխան` նշեց․ «Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել, քանր որ ստուգվում է հայտնաբերված զենքերի օրինականությունը»։

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը Սայաթ-Նովա փողոցից բերման էր ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Այս խորագրի վերջին նյութերը