Քաղաքական

25.06.2018 22:21


Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել (տեսանյութ)

Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով հունիսի 25-ին բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից, ազատ է արձակվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այս պահին նա ոստիկանությունում չէ»,-ասաց Ահարոնյանը:

Ճշտող հարցին՝ Ալեքսանդր Սարգսյանն ազա՞տ է է արձակվել, Ահարոնյանը դրական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացված էր Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու գործողությունը: Հունիսի 25-ին, ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Սայաթ-Նովա փողոցում կանգնեցրել էին Ալեքսանդր Սարգսյանի և նրան ուղեկցող անձանց մեքենաները:

Ապօրինի զենք պահելու կասկածանքով Ալեքսանդր Սարգսյանն ու երեք հոգի բերման էին ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը