Քաղաքական

23.02.2010 16:40


«Տեղներդ հանգիստ նստե՛ք, թե չէ կնստացնեմ որտեղ որ պետք է»,–բղավել է Սամվել Նիկոյանը

«Տեղներդ հանգիստ նստե՛ք, թե չէ կնստացնեմ որտեղ որ պետք է»,–բղավել է Սամվել Նիկոյանը

Ազգային ժողովի ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, որ հեռուստաընկերություններից մեկը նախորդ խորհրդարանական հարցուպատասխանը լուսաբանելիս ներկայացրել է Անահիտ Բախշյանի ելույթը զոհված ազատամարտիկների ծնողների թշվառ կյանքի մասին, ու նույն պահին հեռուստաընկերությունը ցուցադրել է մի կադր, որտեղ նույն խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը ծիծաղում են։

-Բոլոր նստածները պատասխանատու են հեռուստաեթերից նմանատիպ անբարոյականության ցուցադրման համար,-հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։

-Գործընկերոջս հորդորում եմ չվրդովվել և չպահանջել բարոյականություն, քանի որ հասցեատերը չկա,-Արմեն Մարտիրոսյանին չվրդովվելու կոչ է արել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Թեև Ս. Սաֆարյանը հասցեատեր ասելով՝ նկատի ուներ տվյալ հեռուստաընկերությանը, սակայն պատգամավորների մեծամասնությունն այդ խոսքերն իր վրա վերցրեց։

-Տեղներդ հանգիստ նստե՛ք, թե չէ կնստացնեմ որտեղ որ պետք է,-հայտարարեց նիստը նախագահող Սամվել Նիկոյանը։

-Նստեք ինքնե՛րդ որտեղ ուզում եք, մենք գիտենք՝ որտեղ ենք նստում,-Նիկոյանին պատասխանեց Ստեփան Սաֆարյանը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը