Երկրապահ կամավորական միությունն (ԵԿՄ) այսօր հրավիրված վարչության նիստում որոշեց կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։
ԵԿՄ-ն նաև որոշեց կազմակերպել ու սեղմ ժամկետում համագումար հրավիրել, որտեղ, ըստ ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանի, կորոշվի ԵԿՄ կառավարման հետագա ձևը։ Քննարկվող ամենահավանական տարբերակն, ինչպես Հայրապետյանը փոխանցեց, կոլեգիալ կառավարումն է։
Ազատությունը հայտնում է, որ ԵԿՄ վարչությունը նաև դատապարտող հայտարարություն ընդունեց, որում, սակայն որևէ անձ մատնանշված չէր։
Հայրապետյանն ասաց, որ հարգում են անմեղության կանխավարկածը և դատապարտում են ոչ թե Մանվել Գրիգորյանին, այլ երևույթը:
Նիստը տևեց մի քանի ժամ, այն ընթացավ բավական թեժ մթնոլորտում, ԵԿՄ վարչության բակից լրագրողներին երբեմն լսելի էր դառնում հայհոյանքներ, վիճաբանություն: ԵԿՄ փոխնախագահը պնդեց, թե այս ամենը հատուկ է երկրապահներին, որևէ արտառոց բան չկա:
Նշենք, որ 1993 թվականին ստեղծված միությունը Մանվել Գրիգորյանը ղեկավարում է 1999-ից: Նա վերընտրվել է չորս անգամ:
ԵԿՄ-ն որոշեց կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները (տեսանյութ)