Կարծիք

24.06.2018 10:40


Այդպես էլ չհասկացա՝ ինչպես 5-րդ բրիգադին վերագրվեց հաղթանակների ոչ ավել, ոչ պակաս 60%-ը

Այդպես էլ չհասկացա՝ ինչպես 5-րդ բրիգադին վերագրվեց հաղթանակների ոչ ավել, ոչ պակաս 60%-ը

Ավելի քան 20 տարի ուսումնասիրեցի Արցախյան շարժումն ու դրան հետևած պատերազմը, քայլ առ քայլ անցա բոլոր ռազմական գործողությունների վրայով, պլանավորումից մինչև իրագործում, ուսումնասիրեցի ամեն ռազմական գործողության մեջ ներգրաված ստորաբաժանումները, ջոկատները, նրանց հրամանատարների կենսագրությունը, քարտեզագրվեցին և հրապարահվեցին բոլոր ռազմական քարտեզները, արդյունքում հրապարակվեց Հ. Խաչատրյանի, Գ. Ղազարյանի և Սիրվարդ Մարգարյանի հեղինակած ԼՂՀ ՊԲ հրամանատրի մասին պատմող «Ազդականչ 44...»։

Ես չեմ պնդում, թե այդ աշխատանքը անթերի է, բայց այդ աշխատությունում շրջանառության մեջ դրվեցին հսկայածավալ փաստական նյութեր, որոնք հնարավորություն կտան հետագայում պատմաբաններին օգտվել ուսումնասիրություններ կատարելիս։ Բայց, այնուամենայնիվ, ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես 5-րդ բրիգադին վերագրվեց հաղթանակների ոչ ավել, ոչ պակաս 60%-ը..․

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը