Քաղաքական

22.06.2018 20:59


Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննիչի կայացրած որոշումներով դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՔԾ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը