Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցել են Մինսկում Արևելյան գործընկերությանն երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել, ինչպես նաև լուսանկարներ է տեղադրել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Լուսանկարներից երևում է, որ երկու երկրների արտգործնախարարները զրուցում են:
Միևնույն ժամանակ, Մինսկում Հայաստանի արտգործնախարարին ողջունել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը մեկնարկել է հունիսի 22-ին: