Ադրբեջանական զինուժի առաջխաղացում կա, բայց ոչ՝ ի վնաս հայկական դիրքերի․ ՊՆ խոսնակ (տեսանյութ)
Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացարձակ ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պնդումները, թե Նախիջևանի հատվածում շուրջ 11 հազար հեկտար հայկական տարածք են գրավել։ Նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի թաքցնում՝ ադրբեջանական զինուժն այդ հատվածում առաջխաղացում ունեցել է, սակայն վստահեցնում է, որ դա նրանք արել են բացառապես սեփական տարածքներում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկ տարածած մոտ 30 րոպեանոց տեսանյությում պնդվում է, թե ադրբեջանական բանակը, գրոհի անցնելով, գրավել է Հուննուտ բնակավայրը, մի շարք կարևորագույն բարձրունքներ ու դիրքեր, որտեղից անզեն աչքով տեսանելի է հայկական Արենի գյուղն իր ենթակառույցներով։ Ադրբեջանական զինուժը, ըստ տեսանյութի, դեպի նոր՝ գրավված դիրքեր տանող՝ ընդհանուր առմամբ 50 կմ երկարությամբ նոր ճանապարհներ է կառուցել։
Տեսանյութում ադրբեջանցի լրագրողները, ցուցադրելով տեղանքը, նաև պնդում են, թե ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 11 հազար հեկտար տարածք, որտեղից ուղիղ նշանառության տակ են պահում ոչ միայն մի քանի հայկական գյուղեր, այլև Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության ճանապարհը, ուստի՝ հեշտությամբ կարող են խոցել ցանկացած թիրախ։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ սահմանային գյուղերում խուճապ չկա, իրավիճակի մասին էլ նախարարությունը պարբերաբար զեկուցում է վարչապետին։
Վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կուտակումներ, դիրքային առաջխաղացում է արձանագրվել նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մերձակայքում: Այդ ամենին զուգահեռ՝ Բաքվում ակտիվանում են ռազմատենչ հայտարարությունները։ Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը լրագրողների հետ զրույցում բառացիորեն հայտարարել է՝ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են պատերազմի։
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, հակառակորդի շարժն ամբողջությամբ վերահսկվում է պաշտպանության բանակի կողմից։ Պաշտոնական Ստեփանակերտի պնդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ պատերազմի պատրաստվելու մասին հայտարարությունը «բարոյական հարված է»ԵԱՀԿ Մինսկի խմբին, և «միջազգային հանրությունը պետք է շատ կոշտ արձագանք տա դրան»։
Ադրբեջանական զինուժի առաջխաղացում կա, բայց ոչ՝ ի վնաս հայկական դիրքերի․ ՊՆ խոսնակ (տեսանյութ)
Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացարձակ ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պնդումները, թե Նախիջևանի հատվածում շուրջ 11 հազար հեկտար հայկական տարածք են գրավել։ Նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի թաքցնում՝ ադրբեջանական զինուժն այդ հատվածում առաջխաղացում ունեցել է, սակայն վստահեցնում է, որ դա նրանք արել են բացառապես սեփական տարածքներում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկ տարածած մոտ 30 րոպեանոց տեսանյությում պնդվում է, թե ադրբեջանական բանակը, գրոհի անցնելով, գրավել է Հուննուտ բնակավայրը, մի շարք կարևորագույն բարձրունքներ ու դիրքեր, որտեղից անզեն աչքով տեսանելի է հայկական Արենի գյուղն իր ենթակառույցներով։ Ադրբեջանական զինուժը, ըստ տեսանյութի, դեպի նոր՝ գրավված դիրքեր տանող՝ ընդհանուր առմամբ 50 կմ երկարությամբ նոր ճանապարհներ է կառուցել։
Տեսանյութում ադրբեջանցի լրագրողները, ցուցադրելով տեղանքը, նաև պնդում են, թե ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 11 հազար հեկտար տարածք, որտեղից ուղիղ նշանառության տակ են պահում ոչ միայն մի քանի հայկական գյուղեր, այլև Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության ճանապարհը, ուստի՝ հեշտությամբ կարող են խոցել ցանկացած թիրախ։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ սահմանային գյուղերում խուճապ չկա, իրավիճակի մասին էլ նախարարությունը պարբերաբար զեկուցում է վարչապետին։
Վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կուտակումներ, դիրքային առաջխաղացում է արձանագրվել նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մերձակայքում: Այդ ամենին զուգահեռ՝ Բաքվում ակտիվանում են ռազմատենչ հայտարարությունները։ Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը լրագրողների հետ զրույցում բառացիորեն հայտարարել է՝ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են պատերազմի։
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, հակառակորդի շարժն ամբողջությամբ վերահսկվում է պաշտպանության բանակի կողմից։ Պաշտոնական Ստեփանակերտի պնդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ պատերազմի պատրաստվելու մասին հայտարարությունը «բարոյական հարված է» ԵԱՀԿ Մինսկի խմբին, և «միջազգային հանրությունը պետք է շատ կոշտ արձագանք տա դրան»։
Աղբյուրը՝ Ազատություն