Լրահոս

23.02.2010 14:57

Ցույց Ֆրանսիայի Լիոն քաղաքում' ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների եւ Վահագն Չախալյանի

Ս.թ. մարտի 3-ին, ժամը 17:00-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ «Եվրոնյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ տեղի է ունենալու է ցույց ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների եւ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի:

Ցույցի մասնակիցները բողոքելու են ջավախքահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականության, Վահագն Չախալյանի պաշտպանության իրավունքի խախտման, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու գրանցման եւ բռնագրավված եկեղեցիների վերադարձման իրավունքների ոտնահարման դեմ:

Ցույցի կազմակերպիչն է «Ֆրանսիա-Ջավախք» ոչ կառավարական կազմակերպությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։