Կարծիք

20.06.2018 21:26


Լուրջ պետք է հետաքննվի, թե ինչ տնտեսական գործունեություն է ծավալել «կոլխոզի գեներալը»

Լուրջ պետք է հետաքննվի, թե ինչ տնտեսական գործունեություն է ծավալել «կոլխոզի գեներալը»

Մանվելաշոկից հետո մեջս գնալով հարցերը ավելի շատանում են. Լավ էդ մարդը հո «տուշոնկաախտով» չէ՞ր տառապում։ Եթե անկեղծ, չեմ հավատում կենդանիններին կերակրելու դրդապատճառներին։ Արջին դրանով չես կերակրի... Բայց այ մշտական գումար աշխատելու մեխանիզմում կարող էին դեր խաղալ։

Ընդամենը վարկած. արտադրողը արտադրում է և բարձր արժեքով վաճառում ՊՆ֊ին։ ՊՆ֊ն միլիոնավոր դրամների մաս է տալիս Երկրապահին, Մանվելը սեփականացնելով հատկացումները՝ ինչ֊որ պայմանավորված գնով հետ է հանձնում արտադրողին, իսկ վերջինս էլ նորից վաճառում է ՊՆ֊ին։ Սա վարկած է միայն...

Եվ ընդհանրապես, կարծում եմ, լուրջ պետք է հետաքննվի, թե ինչ տնտեսական գործունեություն է ծավալել «կոլխոզի գեներալը», ինչ է ներկրել, ինչ անվան տակ, վստահ եմ շատ հարցեր տրամաբանական պատասխաններ կստանան ֆինանսները ուսումնասիրելով։
Հ. Գ. «Տուշոնկայից» սիրտս, անկեղծ, խառնում է...

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը