Ինչպես գիտեք, Ազատություն ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես նշել եմ, որ ապրիլյան պատերազմի օրերին «...բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և այդ օգնությունները համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացվել․ դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից»՝
ի նկատի ունենալով, որ նաև Արցախի Հանրապետության ղեկավարությունը՝ հանձինս ՊԲ-ի, նախաքննության մարմիններին օգնելու նպատակով կարող է պարզաբանել, հստակեցնել՝ արդյոք Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցագործությունների առարկա հանդիսացող նյութերը՝
1. ապրիլյան պատերազմի օրերին մեր հայրենակիցների կողմից զինվորին ուղարկված նամակներ և մարդասիրական օգնություն,
2. ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ,
3. բանակին պատկանող պահածոներ,
4. զենք-զինամթերք,
Հայաստանից հասե՞լ են Արցախ, ապա ապօրինի տեղափոխվել Էջմիածին, թե չեն հասել Արցախ:
Արդյո՞ք ԱՀ ՊԲ-ն ստացել է ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ:
Ցավում եմ, որ իմ խոսքերը այլ կերպ են ընկալվել. ես բնավ չեմ ցանկացել և չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ լրատվամիջոցներ:
Ընդհակառակը, անկեղծ հարգանք տածելով Արցախի Հանրապետության ղեկավարության նկատմամբ՝ դիմել եմ նրանց, որպեսզի իրենց պարզաբանումներով հստակեցնեն այս օրերին մեր հայրենակիցներից յուրաքանչյուրին անհանգստացնող հարցերի պատասխանները՝ զուտ մարդասիրական օգնություններին վերաբերող, որոնցից են նաև ՈՒԱԶ մակնիշի մեքենաները:
Այսօր մենք բոլորս խորը դառնություն և ցավ ենք ապրում այդ երևույթի համար:
Ցավում եմ, որ իմ խոսքերը այլ կերպ են ընկալվել
Հարգելի' հայրենակիցներ

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից