Սեյրան Օհանյանը հարցաքննվել է բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով,«Ազատության» հետ զրույցում փոխանցեց ինքը՝ Օհանյանը:
«Ազատության» հարցին՝ ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»:
Ապրիլյան պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը երեկ «Ազատության» հետ զրույցում վստահեցրել էր՝ ինքը տեղյակ չի եղել, որ քառօրյայի ժամանակ բանակին ուղարկված օգնության մի մասը ոչ թե առաջնագիծ է գնացել, այլ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն: Օհանյանը պնդել էր, որ նաև Ղարաբաղի իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչ ճանապարհով կարող էր յուրացվել բանակի ունեցվածքը:
Ղարաբաղյան կողմից Օհանյանի հայտարարությունը «անհասկանալի» էին որակել:
Այսօր «Ազատության» հետ զրույցում Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ ինքը մեղադրանքների սլաքը ղարաբաղյան իշխանությունների վրա ուղղելու նպատակ չի ունեցել․
«Իհարկե՝ միանշանակ ոչ: Այդտեղ պետք է պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք իրականում տեղյակ են եղել այդ ամեն ինչից կամ տեղյակ չեն եղել»:
Շարունակելով պարզաբանել իր երեկվա հայտարարությունները՝ պաշտպանության նախկին նախարարը նշեց․ «Պետք է պարզել՝ նշված նյութական միջոցները որտեղի՞ց են իրենք ստացել, արդյոք Արցախից կամ Հայաստանի Հանրապետությունից: Արդյոք ճանապարհից են հետ վերադարձվել և կամ Արցախում են իրենք դրանք ստացել և հետ վերադարձվել, քանի որ այդ մեքենաները չէին կարող լինել պաշտպանության նախարարությանը, եթե հաշվառված լինեին, միանշանակ դրանք պետք է լինեին պաշտպանության նախարարությունում»:
Սեյրան Օհանյանը հարցաքննվել է բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ինքը՝ Օհանյանը: