Քաղաքական

20.06.2018 16:09


«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանը կալանքից ազատ չարձակվեց (տեսանյութ)

«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանը կալանքից ազատ չարձակվեց (տեսանյութ)

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատավարությունը: Խմբավորման անդամներից Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։

Գագիկ Եղիազարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը։

Մեղադրող կողմը դեմ չարտահայտվեց խափանման միջոցը փոխելու միջնորդությանը։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը չբավարարեց միջնորդությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը