Քաղաքական

20.06.2018 11:21


ԱԺ-ն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս նախագծի հետ կապված իրենք ունեին որոշ մտահոգություններ, սակայն քննարկումների արդյունքում մտահոգությունները հանվել են, փոխզիջումը գտնվել է, և «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու։

Օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել, որ բարեգործական ծրագրի որակավորման իրավասու մարմինը կսահմանի կառավարությունը, որը կորոշի, թե պետական կառավարման որ մարմինն է լինելու լիազոր: Օրենքով նաև առաջարկվում է, որ գործող օրենքով առկա բարեգործական ծրագրերի որակավորման հանձնաժողովը շարունակի գործել, սակայն արդեն այն խորհրդակցական բնույթի գործառույթներ կունենա, իսկ հանձնաժողովի խորհրդակցական բնույթի եզրակացության հիման վրա իրավասու մարմինը կկայացնի իր որոշումը: Բարեգործները կամ բարեգործություն իրականացնող կազմակերպությունները որակավորման հանձնաժողովին դիմում են երեք հիմնական նպատակով. ցանկանում են բարեգործության դիմաց նախագահից համապատասխան կոչումներ ստանալ կամ օգտվել երկու տեսակի աջակցությունից՝ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով արտոնություններ ստանալ, կառավարության կամ համայնքի ավագանու որոշմամբ նյութատեխնիկական կամ դրամական աջակցություն ստանալ: Եթե նրանք չեն ցանկանում այս արտոնություններից օգտվել, ապա հանձնաժողովը նրանց ծրագրերը բարեգործական ճանաչելու որևէ անհրաժեշտություն չունի, իսկ բարերարներն ու կազմակերպությունները կարող են շարունակել իրենց ծրագրերը, որևէ սահմանափակում չի լինելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը