Կարծիք

20.06.2018 10:39


Մանվելներ ձերբակալելը կարևոր է, սակայն ավելի կարևոր են հիմնարար վերափոխումները

Մանվելներ ձերբակալելը կարևոր է, սակայն ավելի կարևոր են հիմնարար վերափոխումները

Նիկոլը հանրային լեգիտիմության մեծ պաշար ունի ու ամեն մի ձերբակալությամբ այդ պաշարը մեծանում է: Մոտակա մեկ տարում միայն ձերբակալություններով ու քրեական գործերով ցանկացած պահին իր իրական ռեյտինգը կարող է 90% հասցնել: Ընտրությունների ժամանակ ճնշող մեծամասնություն ստանալու որևէ խնդիր չունի:

Սակայն խնդիրը մոտակա մեկ տարին չի, այլ ավելի երկար կտրվածքում, օգտագործելով լեգիտիմության այդ մեծ պաշարը, քաղաքական ու պետական վերափոխումների ինչ հիմքեր են դրվելու:

Մանվելներ ձերբակալելը կարևոր է, սակայն ավելի կարևոր են հիմնարար վերափոխումները, սակայն դրանց ռազմավարության, մարտավարության ու կոնցեպտուալ մոտեցումների մասին հրապարակայնորեն ոչինչ ասված չէ: Ավելին, հանրային դաշտում նման խնդիր անգամ դրված չէ:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը