Նրանցից ոչ ոք չհանդգնեց տալ երկրում նման իրավիճակ ստեղծած մարդու անունը
Հերոսից դավաճանի վերածված Մանվել Գրիգորյանի հարցի քննարկումը ԱԺ-ում տևեց մոտ մեկուկես ժամ: Երկրում տիրող թալանի, անպատժելիության, քրեական ու հակամարդկային մթնոլորտի, արցունքով շաղախված մանուկների նամակների, սարսափելի բարքերի մասին և ընդհանրապես՝ մեր կյանքի զազրելի պատկերը ցուցանողների դառնացած ու խիզախ, ցավագին ու խրոխտ ելույթներով հանդես եկողների պակաս չկար: Բայց նրանցից ոչ ոք չհանդգնեց տալ երկրում նման իրավիճակ ստեղծած մարդու անունը: Կարելի է կարծել, թե անցած տասը տարում այս պետությունը գլուխ չի ունեցել և Բաղրամյան 26-ում թիվ մեկ աթոռը թափուր է եղել: Վերջապե՛ս՝ ո՞վ էր այս անտերության ու «բեսպրեդելի» հեղինակն ու գլխավոր պատասխանատուն կամ այդ ամենին «դաբրո» տվողը: Նրա նկարները ջարդուփշուր անելուց և ցած նետելուց հետո համարեցիք, որ այդքանը հերի՞ք էր, թե՞ երկու ամսում հասցրիք կորցնել ձեր հիշողությունը...
Նրանցից ոչ ոք չհանդգնեց տալ երկրում նման իրավիճակ ստեղծած մարդու անունը
Հերոսից դավաճանի վերածված Մանվել Գրիգորյանի հարցի քննարկումը ԱԺ-ում տևեց մոտ մեկուկես ժամ:
Երկրում տիրող թալանի, անպատժելիության, քրեական ու հակամարդկային մթնոլորտի, արցունքով շաղախված մանուկների նամակների, սարսափելի բարքերի մասին և ընդհանրապես՝ մեր կյանքի զազրելի պատկերը ցուցանողների դառնացած ու խիզախ, ցավագին ու խրոխտ ելույթներով հանդես եկողների պակաս չկար:
Բայց նրանցից ոչ ոք չհանդգնեց տալ երկրում նման իրավիճակ ստեղծած մարդու անունը:
Կարելի է կարծել, թե անցած տասը տարում այս պետությունը գլուխ չի ունեցել և Բաղրամյան 26-ում թիվ մեկ աթոռը թափուր է եղել:
Վերջապե՛ս՝ ո՞վ էր այս անտերության ու «բեսպրեդելի» հեղինակն ու գլխավոր պատասխանատուն կամ այդ ամենին «դաբրո» տվողը:
Նրա նկարները ջարդուփշուր անելուց և ցած նետելուց հետո համարեցիք, որ այդքանը հերի՞ք էր, թե՞ երկու ամսում հասցրիք կորցնել ձեր հիշողությունը...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից