Լրահոս

22.02.2010 16:45

Հայաստանում սոցիալական լարվածությո՞ւն է սպասվում

Հայաստանում սոցիալական լարվածությո՞ւն է սպասվում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասել է, թե գազի գնի սակագնի թանկացման հետևանքով կթանկանան նաև մի շարք ապրանքներ, և սոցիալական լարվածություն կնկատվի։

Այն հարցին, թե սոցիալական լարվածությունն ինչ դրսևորումներ կունենա, նա պատասխանել է՝ Աստված չանի, որ այդ դրսևորումները տարբեր երկրներում հանդիպող լարվածության պես լինեն։

-Դրսևորումներ արդեն իսկ եղել են Հայաստանում՝ ցույց կամ պիկետ որոշում կայացնող հանձնաժողովի մոտ։ Ես կանխատեսումներ անել չեմ ուզում, բայց ասեմ, որ, ցավոք սրտի, մեր ժողովուրդը համբերատար է։ Ամուր կապում ենք մեր գոտիները և ապավինում, որ մի օր լույս կբացվի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։