Կարծիք

18.06.2018 09:39


Մանվելը՝ որպես քաղաքական նպատակներով պատժիչ գործիք, իշխանությունների կողմից օգտագործվել է դեռ իննսունականներին

Մանվելը՝ որպես քաղաքական նպատակներով պատժիչ գործիք, իշխանությունների կողմից օգտագործվել է դեռ իննսունականներին

Չեմ բացառում, որ արջը կամ վագրը կարող են խտացրած կաթ ուտել, բայց այ որ արջը զուգարանի թուղթ է օգտագործում կամ բինտ ու բամբակ, նորություն էր։ Ու իմ մոտ հարցեր են առաջանում՝ եթե գողացել են, ապա ինչու չեն վաճառել, այլ պահեստավորել են։ Հաշվի առնելով ապրանքների իրացման իրենց հնարավորությունները՝ պետք է, որ խնդիր չունենային։ Դրանք, ի վերջո, պահպանման ժամկետ ունեն, և եթե ուզեին իրացնել, ապա երկու տարում դա հաստատ արած կլինեին։ Եթե արջ ու վագր պահում են, ապա նրանց սիրում են ու հազիվ թե ժամկետանց պահածո տային, իսկ երկու տարին բավական երկար ժամանակ է ժամկետանց դառնալու համար։ Ուտելիքի, զուգարանի թղթի և նմանատիպ պարագաների դեպքում իմ համար դեռ հարցական է՝ գործ ունենք օգնության անկազմակերպ բաշխմա՞ն, թե՞ մտածված յուրացման հետ։ Ապրիլյան պատերազմի օրերին օգնությունը շատ հախուռն ու անկազմակերպ էր տեղ հասնում։

Թեև Մանվելը պաշտոնապես Արցախի հերոս է, բայց երբեք էլ տեղում ժողովրդական հեղինակություն ու սեր չի վայելել, ինչպես, ասենք, Մոնթեն, Ասկոլկեն ․․․։ Իր գլխավորած ռազմական գործողությունների մասին էլի շատ հակասական տեղեկություններ կան, և, բացի այդ, Արցախյան պատերազմը անկողմնակալ, ռազմապատմագիտական դիրքերից չի ուսումնասիրվել։

Մանվելը՝ որպես քաղաքական նպատակներով պատժիչ գործիք, իշխանությունների կողմից օգտագործվել է դեռ իննսունականներին և հատկապես 1996-ի կեղծված նախագահական ընտրությունների հետևանքով առաջացած ժողովրդական ընդվզումը ճնշելու նպատակով։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը