ՊՆ պատասխանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի բաց նամակին
ՀՀ ԶՈՒ 50869 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Սահակի Հակոբյանը զորակոչվել է Աշոցքի զինկոմիսարիատից 2009թ. գարնանային զորակոչին:
2009թ-ի մայիսի 19-ին հանրապետական հավաքակայանի հանձնաժողովի կողմից N 18-26 արձանագրությամբ հետ է վերադարձվել զինկոմիսարիատ հետազոտության և փորձաքննության նպատակով, քանի որ հավաքակայանում գանգատվել է ձախ ուսահոդի և թիակի շրջանի ցավերից:
Մայիսի 21-ից 25-ը Գ.Հակոբյանը հետազոտվել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որտեղից տրվել է առողջական վիճակի հետազոտության ակտ' հետևյալ ախտորոշումով' «Ողնաշարի կրծքագոտկային հատվածի կողմնային ծռվածություն, թևաձև թիակներ, առանց ֆունկցիայի խանգարման: Երկկողմանի խորակամար ոտնաթաթեր քայլքի աննշան աստիճանի խանգարումով»: Հիմք ընդունելով վերոհիշյալ փորձագիտական ախտորոշումը' Գ. Հակոբյանը զորակոչվել է «Պիտանի է շարային ծառայության» ՀՀ ՊՆ 06-378 հրամանի 35Դ, 37Ե, 42Դ հոդվածների 1-ին սյունակի համաձայն:
Ըստ զորակոչիկի անձնական գործի' Գրիգոր Հակոբյանը որևէ այլ գանգատ չի ունեցել (հիմք' նրա ստորագրությունները ուսումնասիրման թերթիկում):
2009թ.-ի օգոստոսի 26-ին զինծառայողի ծնողի ՀՀ զինդատախազությանն ուղղված դիմումի քննարկման նպատակով Գրիգոր Հակոբյանը ԿՌԲՀ գրությամբ մասնագիտացված հետազոտության և փորձաքննության նպատակով հոսպիտալացվել է Սիսիանի կայազորային հոսպիտալ, ապա տեղափոխվել ԿԿԶՀ: Հետազոտության ընթացքում կատարվել են քիթ-կոկորդ-ականջաբանի, դիմածնոտային վիրաբույժի, թերապևտի, նյարդաբանի, նեյրովիրաբույժի, վնասվածքաբանի, հոգեբույժի կոնսուլտացիաներ, տարբեր գործիքային քննություններ, որոնց արդյունքում ԿԿԶՀ-ի ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հաստատվել է ախտորոշում' «Ձախ ուսահոդի աննշան արտահայտված հետտրավմատիկ գերշարժունություն, քայլքի չափավոր խանգարում' երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր: Քթի միջնապատի թեքում առանց քթային շնչառության խանգարման: Չափավոր արտահայտված ՆՑԴ սրտային տիպի: Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի, 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով: Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարում: Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նևրոտիկ համախտանիշ», և ներկայացվել է ԿՌԲՀ նիստին' մասնագիտացված հետազոտման նպատակով Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխման որոշումով:
Հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու հիմք և պատճառ է հանդիսացել ԿԿԶՀ-ի առաջատար մասնագետների եզրակացությունը, որի մեջ հատկապես նշված էր նյարդաբանների եզրակացությունը, այն է` «Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նևրոտիկ համախտանիշ», ինչի կապակցությամբ փորձագիտական եզրակացություն կարող են տալ հոգեբուժական բաժանմունքում:
Այդ իսկ պատճառով ԿՌԲՀ կողմից հաստատվել է ԿԿԶՀ ՌԲՀ-ի որոշումը, և զինծառայողը տեղափոխվել է ԿԿԶՀ հոգեբուժական բաժանմունք 11.11.09թ.:
Հոգեբուժական բաժանմունքում հսկողության, զննման, պրոֆեսորական կրկնակի կոնսուլտացիաների արդյունքում ժխտվել է «Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նևրոտիկ համախտանիշ» ախտորոշումը, և Գ. Հակոբյանը ճանաչվել է «Հոգեպես առողջ»:
ԿԿԶՀ-ում և ԵԿԶՀ-ում կատարված հետազոտությունների արդյունքներով ԿՌԲՀ-ի թիվ 2079 առ 24.11.09թ. որոշումով զինծառայող Գրիգոր Սահակի Հակոբյանի մոտ հաստատվել է ,Հոգեպես առողջ: Աննշան արտահայտված ձախ ուսահոդի հետտրավմատիկ գերշարժունություն: Երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր' քայքի չափավոր խանգարումով: Քթի միջնապատի ծռվածություն առանց քթային շնչառության խանգարման: ՆՑԴ կարդիալ տիպ: Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայովե ախտորոշումը և Գ. Հակոբյանը ճանաչվել է' «Պիտանի է ոչ շարային ծառայության» ՀՀ ՊՆ 06-378 հրամանի 39Բ, 25Դ, 42Գ հոդվածների 1-ին սյունակով:
Նույն որոշման հատուկ նշումների բաժնում ԿՌԲՀ կողմից նշվել է, որ անհրաժեշտ է զորամասում իրականացնել բուժծառայության հսկողություն, խիստ պահպանել ոչ շարային ծառայության ռեժիմը, ծառայությունը կազմակերպել նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում:
Դուրս գրվելուց հետո զորամասում գտնվելով ընդամենը 20 օր' շարքային Գ. Հակոբյանը իրեն ածելիով ինքնավնասումներ է հասցնում, ինչի պատճառով նրան 19.12.09թ-ին տեղափոխում են ԵԿԶՀ հոգեբուժական բաժանմունք: 19.12.09թ-ից մինչև 13.01.10թ կրկնակի մանրամասն հետազոտություններից հետո հիվանդի ինքնախեղումը գնահատվել է որպես նպատակային գործողություն, և նրա մոտ ախտորոշվել է ,Հոգեկան խանգարման նշաններ չեն հայտնաբերվել, տարել է կարճատև իրավիճակային ռեակցիա նպատակային բնույթիե: ԿՌԲՀ թիվ 11 առ 12.01.10թ. որոշմամբ հիվանդը ԵԿԶՀ-ից տեղափոխվել է ԿԿԶՀ վերջնական փորձագիտական որոշում կայացնելու նպատակով:
ԿՌԲՀ փորձագետների կողմից ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել են Գրիգոր Հակոբյանի բոլոր հոսպիտալիզացիաների արդյունքում ընթացքում կատարված հետազոտությունները, տարբեր նեղ մասնագետների տրված եզրակացությունները (պրոֆեսորներ' նյարդաբան Գ.Ա. Հովհաննիսյան, հոգեբույժ' Ս.Հ. Սուքիասյան, թերապևտ' Ս.Գալստյան), տարբեր նեղ մասնագիտացված բաժինների առանձին-առանձին տված եզրակացությունները (վնասվածքաբանական, նյարդաբանական, թերապևտիկ, հոգեբուժական), անձնական գործում առկա տվյալները, զորամասից ստացած ծառայողական և բժշկական բնութագրերը: Արդյունքում Գ. Հակոբյանի մոտ հաստատվել է. «Ձախ ուսահոդի հետտրավմատիկ աննշան արտահայտված գերշարժունություն:
Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով:
Քթի միջնապատի ծռվածություն, առանց քթային շնչառության խանգարման:
Հոգեկան հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվում, տարել է կարճատև իրավիճակային ռեակցիա' նպատակային բնույթի:
Թեթև արտահայտված վեգետո-անոթային դիստոնիա»։
Հանրագումարի բերելով ամբողջը' ԿՌԲՀ եզրակացնում է, որ շարքային Գ. Հակոբյանի մոտ ծառայության ընթացքում որևէ հիվանդություն չի առաջացել և ունեցած որևէ հիվանդություն չի զարգացել: «Պիտանի է շարային ծառայության» զորակոչվելու հանգամանքը պայմանավորված է զորակոչի ընթացքում նրա մոտ հայտնաբերված հիվանդություններով: ԿՌԲՀ կողմից նրա «Պիտանի է ոչ շարային ծառայության» ճանաչելը կապված է հետազոտությունների ընթացքում զինծառայողի մոտ հայտնաբերված հիվանդություններով, այն է' ,Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի, 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայովե 25Դ հոդված և ուսահոդի հետ կապված պրոբլեմի վերագնահատմամբ, ինչի արդյունքում 35Դ հոդվածը վերափոխվել է 39Բ հոդվածի:
Գ. Հակոբյանը զորակոչվել է ճիշտ, նա կարող է շարունակել զինծառայությունը ոչ շարային պայմաններում, իսկ նրա անընդհատ հոսպիտալներում հետազոտվելը և փորձաքննվելը պայմանավորված է միայն ծառայության նկատմամբ ինչ-ինչ պատճառով նրա խուսափողական և անպատասխանատու դիրքորոշմամբ, առողջական վիճակի աննշան խնդիրները շահարկելու, բժշկական և հրամանատարական օղակների համար նպատակադրված խնդիրներ ստեղծելու (ինքնախեղում, չհիմնավորված գանգատներ, ծառայությունից հրաժարվելու հայտարարություններ), ինչը չի կարող հիմք հանդիսանալ ԿՌԲՀ կողմից նրան ոչ պիտանի ճանաչելու համար:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր, քայլքի ֆունկցիայի աննշան խանգարումով: