Լրահոս

22.02.2010 13:51

Հայ մոդել Քիմ Քարդաշյանը հավատում է հայ–թուրքական հարաբերությունների բարելավմանը

Հայ մոդել Քիմ Քարդաշյանը հավատում է հայ–թուրքական հարաբերությունների բարելավմանը

Ամերիկացի հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը, ով հայտնի է իր սկանդալային վարքագծով, կարծում է, որ հայերն ու թուրքերը շատ ընդհանրություններ ունեն։

-Նույնիսկ իմ ազգանվան մեջ թուրքական արմատներ կան։ Որքան գիտեմ՝ իմ ազգանունը թուրքերենից թարգմանաբար նշանակում է եղբայր։ Բացի դրանից, փոքր տարիքից մեր ընտանիքում բանջարեղեններն ու մրգերը թուրքերեն են արտասանվել։ Այնպես որ, մենք շատ ընդհանուր բաներ ունենք,-«Hurriyet» թերթին տված հարցազրույցում ասել է Քիմ Քարդաշյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացի վերաբերյալ իր կարծիքն արտահայտելիս նա ասել է, որ հավատում է այդ մերձեցմանը. «Չնայած ես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, բայց գիտեմ, որ հարևանները պետք է ապրեն ընկերության և համաձայնության մեջ։ Մեր ժողովուրդները հարևաններ են, և ես գիտեմ, որ դժվար պատմություն ունեն, դրա համար հասկանում եմ, որ ժամանակ է պետք հին վերքերը բուժելու համար»։

Մոդելը նաև ցանկություն է հայտնել օրերից մի օր հանդիպել իր թուրք երկրպագուների հետ։

Ըստ «Regnum.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։