Լրահոս

22.02.2010 12:14

Ցուցարարները սուլելով վանկարկում են՝ վարչապետ

Այս պահին կառավարության շենքի դիմաց հավաքվել են ոսկու  տոնավաճառների, խանութների և կրպակների աշխատակիցները, որոնք մի քանի օր է, ինչ գործադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունից։ Ոսկու շուկաների աշխատակիցները պատրաստվում են իրենց պահանջները ներկայացնել ՀՀ վարչապետին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  դեռևս շաբաթ օրը ցուցարարներից մեկը «7օր»-ին ասել էր, որ իրենց պահանջները հետևյալներն են. «Վերականգնել հաստատագրված վճարները, հաշիվ-ապրանքագիր չպահանջել, ոսկու շուկայի համար գույքագրում չանել, տուգանքներն իջեցնել նախկինի չափ՝ 75 հազար դրամ (բարձրացվել են 150 հազարի)»։ Ի դեպ, կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարները սուլելով վանկարկում են՝ վարչապետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։