Կարծիք

12.06.2018 08:56


Բագրատյանը՝ ՀՀ կառավարությանը. Եվ ինչո՞ւ էիք սրա դեմ պայքարում

Բագրատյանը՝ ՀՀ կառավարությանը. Եվ ինչո՞ւ էիք սրա դեմ պայքարում

Ինչքան հասկացա մամուլի հաղորդագրումներից, հուլիսի 1-ից կուտակայինն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի։ Կառավարության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ինքնաարդարացման բնույթ ունի։ Բա չեք ասի, 120 մլրդ դրամից 70-ը պետական արժեթղթերի մեջ է ներդրված (50-ը ջհանդամը), մարդկանց մեծ մասն արդեն ընդգրկված է, ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհահռչակ ընկերություններ և այլն, և այլն։

Նախկիններն ավելի «լուրջ» փաստարկներ էին բերում։ Մի ասող լինի, իսկ ո՞վ է ասում, թե ջնջեք այդ կուտակայինը։ Խնդիրը գործողության ժամկետն է (45 տարի) և պարտադիրությունը։ Եվ ինչո՞ւ էիք սրա դեմ պայքարում։ Լավ է, սրանից հետո ԱՎԾ-ն այդ ամենը կհաշվի աշխատավարձի մեջ (եթե Ս.Մնացականյանը մնա 45 տարի, ապա 45 տարի հետո էլ կհաշվի եկամուտների մեջ) և մենք իրական աշխատավարձի է՛լ ավելի մեծ աճ կունենանք։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը