Քաղաքական

10.06.2018 20:48


Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այո»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

ՀՀ ԱԳ նախարարը չի հստակեցրել վարչապետի այցի ծրագիրը։

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որը մտադիր են այցելել աշխարհի մի շարք առաջնորդներ։

Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Սոչի է այցելել ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար, սակայն որպես վարչապետ նա ՌԴ մայրաքաղաք կայցելի առաջին անգամ։

Այս խորագրի վերջին նյութերը