Լրահոս

09.06.2018 22:05


Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Հունիսի 9-ին, ժամը 18:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 71 շենքի 9-րդ հարկից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել քաղաքացուն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը