Ադրբեջանցին ինքնսպանություն է գործել Հոլանդիայում, որպեսզի հայրենիք չվերադառնա
Ադրբեջանցի Ֆիքրեթ Մահմուդովն ինքնսպանություն է գործել Հոլանդիայում՝ փախստականների ճամբարում, որպեսզի հայրենիք չվերադառնա: Ճամբարի հարևանի խոսքով, սկզբում Մահմուդովը փորձել է քաղաքական ապաստան գտնել Գերմանիայում, և երբ նրան մերժել են, բախտն է փորձել Հոլանդիայում: Սակայն նրան այստեղ էլ թույլ չեն տվել մնալ, և, որպեսզի իրեն չարտաքսեն, Մահմուդովը երակրներն է կտրել:
Ինչպես հաղորդում է Meydan.TV-ն, սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանից եկած միգրանտները ծայրահեղ միջոցների են դիմում հայրենիք չվերադառնալու համար: Օրինակ, այս տարվա փետրվարին Քյամալա Իմամալիևան փորձել է ինքնասպան լինել Գերմանիայից արտաքսվելուց խուսափելու համար: Ավելի վաղ՝ հունվարին, մեկն, ում ընտանիքը պատրաստվում էին արտաքսել Գերմանիայից, փորձել էր հենց ոստիկանի զենքից կրակելով պաշտպանվել, որը խլել էր ոստիկանի հետ կռվի ընթացքում:
Գերմանիան Հոլանդիայի հետ մեկտեղ ամենապոպուլյար երթուղին է, ուր փորձում են արտագաղթել Ադրբեջանի բնակիչները: Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ միայն 2018թ-ի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանի 1564 քաղաքացի է փորձել այդ երկրում փախստականի կարգավիճակ ձեռք բերել: Նրանցից 857-ը մերժում է ստացել:
Այլ երկրում ապաստան գտնելու ցանկությունը հաճախ փաստարկում են քաղաքական կամ սեռական կողմնորոշման համարհայրենիքում հետապնդումների ենթարկվելով: Երբեմն այդ պատմություններն իրական են, երբեմն՝ սկզբից մինչև վերջ մտացածին:
Նարգիզ Սուլթանովայի դեպքում արտագաղթելու առիթն իրական էր: Հոլանդիայի ճամբարում նա մոտ մեկ տարի է անցկացրել: Հիշելով այդ ժամանակահատվածը՝ նա ասում է, որ ամենածանրը մշտապես տաղտկալի սպասման մթնոլորտն էր.
«Անընդհատ ինչ-որ բանի սպասում ես՝ փաստաբանի հետ հանդիպումներ, հարցազրույցներ, որոշման կայացում: Եվ դա կարող է անվերջ ձգվել: Այնտեղ մարդիկ կային, որոնք 12 տարի էին սպասում: Սպասումը ճամբարում սովորական վիճակ է, բոլորը փորձում են ինչ-որ կերպ հաղթահարել դա: Եվ բոլորը մտածում են, թե ինչ են անելու, երբ դրական պատասխան ստանան»:
Ճամբարում ևս մեկ չգրված օրենք կա՝ չհարցնել միմյանցից, թե ինչպես են այստեղ հայտնվել:
Հիմա Նարգիզն ապրում է Հաագայում և աշխատում անասնաբուժական կլինիկայում: Իսկ եղբորը, որի հետ միասին արտագաղթելու դիմում էին ներկայացրել, մերժել են, և նա Ադրբեջան է վերադարձել:
Ադրբեջանցին ինքնսպանություն է գործել Հոլանդիայում, որպեսզի հայրենիք չվերադառնա
Ադրբեջանցի Ֆիքրեթ Մահմուդովն ինքնսպանություն է գործել Հոլանդիայում՝ փախստականների ճամբարում, որպեսզի հայրենիք չվերադառնա: Ճամբարի հարևանի խոսքով, սկզբում Մահմուդովը փորձել է քաղաքական ապաստան գտնել Գերմանիայում, և երբ նրան մերժել են, բախտն է փորձել Հոլանդիայում: Սակայն նրան այստեղ էլ թույլ չեն տվել մնալ, և, որպեսզի իրեն չարտաքսեն, Մահմուդովը երակրներն է կտրել:
Ինչպես հաղորդում է Meydan.TV-ն, սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանից եկած միգրանտները ծայրահեղ միջոցների են դիմում հայրենիք չվերադառնալու համար: Օրինակ, այս տարվա փետրվարին Քյամալա Իմամալիևան փորձել է ինքնասպան լինել Գերմանիայից արտաքսվելուց խուսափելու համար: Ավելի վաղ՝ հունվարին, մեկն, ում ընտանիքը պատրաստվում էին արտաքսել Գերմանիայից, փորձել էր հենց ոստիկանի զենքից կրակելով պաշտպանվել, որը խլել էր ոստիկանի հետ կռվի ընթացքում:
Գերմանիան Հոլանդիայի հետ մեկտեղ ամենապոպուլյար երթուղին է, ուր փորձում են արտագաղթել Ադրբեջանի բնակիչները: Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ միայն 2018թ-ի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանի 1564 քաղաքացի է փորձել այդ երկրում փախստականի կարգավիճակ ձեռք բերել: Նրանցից 857-ը մերժում է ստացել:
Այլ երկրում ապաստան գտնելու ցանկությունը հաճախ փաստարկում են քաղաքական կամ սեռական կողմնորոշման համար հայրենիքում հետապնդումների ենթարկվելով: Երբեմն այդ պատմություններն իրական են, երբեմն՝ սկզբից մինչև վերջ մտացածին:
Նարգիզ Սուլթանովայի դեպքում արտագաղթելու առիթն իրական էր: Հոլանդիայի ճամբարում նա մոտ մեկ տարի է անցկացրել: Հիշելով այդ ժամանակահատվածը՝ նա ասում է, որ ամենածանրը մշտապես տաղտկալի սպասման մթնոլորտն էր.
«Անընդհատ ինչ-որ բանի սպասում ես՝ փաստաբանի հետ հանդիպումներ, հարցազրույցներ, որոշման կայացում: Եվ դա կարող է անվերջ ձգվել: Այնտեղ մարդիկ կային, որոնք 12 տարի էին սպասում: Սպասումը ճամբարում սովորական վիճակ է, բոլորը փորձում են ինչ-որ կերպ հաղթահարել դա: Եվ բոլորը մտածում են, թե ինչ են անելու, երբ դրական պատասխան ստանան»:
Ճամբարում ևս մեկ չգրված օրենք կա՝ չհարցնել միմյանցից, թե ինչպես են այստեղ հայտնվել:
Հիմա Նարգիզն ապրում է Հաագայում և աշխատում անասնաբուժական կլինիկայում: Իսկ եղբորը, որի հետ միասին արտագաղթելու դիմում էին ներկայացրել, մերժել են, և նա Ադրբեջան է վերադարձել:
Աղբյուրը՝ jam-news.net